Օգատա Ջեկո
Օգատա Ջեկո 尾形 月耕 | |
---|---|
Ծնվել է | 1859 |
Ծննդավայր | Yazaemonchō, Էդո |
Վախճանվել է | 1920 |
Մահվան վայր | Ushigome-ku, Տոկիո |
Ազգություն | Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | նկարիչ, ukiyo-e artist և փորագրիչ |
Ոճ | Յուկիյո-ե, ճապոնական գեղանկարչություն |
Ժանր | Գեղանկարչություն |
Աշակերտներ | Յամամուրա Կոկա, Կոսուի Կակուտանի և Կոգյո Չիշինա |
Ներշնչվել է | Կիկուտի Յոսայի, Կացուշիքա Հոքուսայ |
Անդամակցություն | Kangakai?, Nihon kaiga kyōkai? և Nihon Bijutsuin? |
Ամուսին | Tai Koun? |
Զավակներ | Gessan Ogata? |
Ogata Gekko Վիքիպահեստում |
Օգատա Ջեկո (ճապ.՝ 尾形 月耕, հոկտեմբերի 10, 1859[1], Yazaemonchō, Էդո - հոկտեմբերի 1, 1920[1], Ushigome-ku, Տոկիո), ճապոնացի նկարիչ և գծանկարիչ, Յուկիյո-ե ժանրի վարպետ։
Կենսագրություն և աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգատա Ջեկոյի աշխատանքները ունեն նմանություններ Կիկուտի Յոսայի ստեղծագործությունների հետ։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Կացուշիքա Հոքուսայը առավելապես իր «Ֆուզի լեռան 100 տեսարաններ» շարքով։ Ավելի ուշ Օգատան ստեղծում է իր յուրահատուկ նկարչական ոճը՝ ճապոնական գեղանկարչության տարրերով։
Նկարչի աշխատանքներն ունեին մեծ հանրաճանաչություն ոչ միայն Ճապոնիայում, որտեղ նրան հովանավորում էր կրթության և գիտության նախարարությունը, այլ նաև Ճաապոնիայի սահմաններից դուրս։ Դրանք ցուցադրվել են 1892 թվականի Չիկագոյի միջազգային ցուցահանդեսում, 1900 թվականին Փարիզում տեղի ունեցած Միջազգային ցուցահանդեսում, 1910 թվականի Ճապոնա-բրիտանական ցուցահանդեսում՝ Լոնդոնում։ Առաջին ճապոնա-չինական պատերազմի ժամանակ Օգատան եղել է ռազմական նկարիչ, և նրա գործն էր ջրում և ցամաքում տեղի ունեցող ռազմական գործողությունները նկարներով պատկերելը։ Նրա գրաֆիկական շարքերից շատերը դարձել են ռազմական քարոզչական պաստառներ (Օրինակ․ Առաջին ճապոնական պատերազմը)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Donald Keene; Anne Nishimura Morse; Frederic A Sharf and Louise E Virgin. (2001). Japan at the Dawn of the Modern Age: Woodblock Prints from the Meiji Era, 1868—1912. Bosont: Museum of Fine Arts. ISBN 0878466193, ISBN 9780878466191; ISBN 0878466207, ISBN 9780878466207;
- Nussbaum, Louis Frédéric and Käthe Roth. (2005). «Ogata Gekkō» in Japan Encyclopedia. Cambridge: Harvard University Press. ISBN 0-674-01753-6, ISBN 978-0-674-01753-5;